ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երեք մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9/1 տանը (1 հարկանի)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.19-ին, մարվել՝ 12.22-ին։
Այրվել է ննջասենյակն ամբողջությամբ (մոտ 20 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 8 քմ)։