ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Տանիքից ընկած Սարգիս Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հաղորդավարը հրաժարվել է հիվանդանոցային բուժումից:
«Մի քանի օր առաջ ուժեղ քամին բազմաթիվ տանիքներ էր վնասել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն օգնեց շիֆերների հարցով, ու երեկ փորձում էի վերանորոգել, սակայն անզգուշաբար ընկա: Հիմա լավ եմ, մի քանի դեղեր են նշանակել բժիշկները, պետք է ներարկվեմ»,- ասել է նա: