ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հնդկաստանում «Կովերի պաշտպանության ջոկատ» հասարակական կազմակերպության ակտիվիստները ծեծել են տավարի միս տեղափոխող առաքիչներին և ստիպել են կովի գոմաղբ ուտել «մաքրագործման համար»։
Հաշվեհարդարի տեսագրությունը հայտնվել է սոցիալական ցանցերում։ Ինչպես նշում են ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու շաբաթ առաջ Հարյանա նահանգում, սակայն հրապարակվել է այսօր։
«Կովերի պաշտպանության ջոկատը» տեղեկություն է ստացել, որ հունիսի 10-ին Մևաթ շրջանից 700 կգ տավարի միս է տեղափոխվել Դելի։
«Երբ մենք բռնեցինք նրանց, նրանց մեքենայում 700 կգ տավարի միս կար։ Մենք ստիպեցինք ն պանչագավյա ուտել, որպեսզի դաս տանք նրանց և մաքրենք»,- Indian Express-ը ներկայացնում է կազմակերպության նախագահ Դհարմենդրա Յադի ասածը։
Պանչագավյան գոմաղբի, մեզի, կաթի, կաթնաշոռի և յուղի խառնուրդ է, որը ծիսական նպատակներով օգտագործվում է հնդուիզմի մեջ։
Տեսանյութում երևում է, որ երկու մարդ նստած են ճանապարհին, յուրաքանչյուրի դիմաց դրված է պանզագավյայով տոպրակ և մեկ շիշ ջուր, որը նրանք խմում են ծիսական ուտելիքից հետո։ Միաժամանակ նրանց ստիպում են ասել. «Կեցցե մայր կովը, կեցցե Ռաման»։