00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԻՆ–ը զգուշացնում է` երեխաներին մոտ չթողնել գետերին ու լճերին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցРека Кура
Река Кура - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է` կա գետերի վարարման ու ջրածածկումների վտանգ։ Հետևաբար գերատեսչությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱԻՆ-ի լրատվական ծառայությունը հատկապես մեծահասակների համար հորդոր ունի` գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ մանկահասակ երեխաներին ու դեռահասներին միայնակ չթողնել։ Պետք է նկատի ունենալ, որ եղանակային պայմանների հետևանքով վարարման ու ջրածածկումների վտանգ է առաջանում։

Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատև առատ տեղումներից, սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ, մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից, ջրամբարների փլուզումներից, հիդրոկայանների պատնեշների ճեղքումից և երկրի մակերես ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Մինչև ջրհեղեղը`

• նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն և այլն)
• պատրաստել ավազով լցված պարկեր
• կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ
• թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ
• անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր
• միշտ պատրաստ պահել աղետի կապոցը
• պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):

Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում`

• անջատել գազը և էլեկտրականությունը
• իմանալ բնակավայրերի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու
ճանապարհները
• հետևել հիդրոօդերևութաբանական ազդարարման նշաններին
• հետևել տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանն ու կառավարման մարմինների հրահանգներին
• պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր
• բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ և այլն):

Ջրհեղեղի ժամանակ`

• աղետի կապոցը պահպանել թրջվելուց
• մինչև կառավարման մարմինների համապատասխան հրահանգները մնալ ապաստարաններում
• ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվել ձեռնափայտից
• տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղասպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար
• օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշ, շչակ և այլն):

Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը: 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:

Ջրհեղեղից հետո`

• ստուգել սննդի պիտանելիությունը
• սննդամթերքը լվանալ եռացրած ջրով
• խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո
• չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը
• օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը
• հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին
• չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը
• առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները:

Ուշադիր հետախուզել կացարանը`

1. հիմքի ամբողջականությունը
2. պատերի, պատուհանների և հատակի վիճակը
3. հաղորդակցության համակարգը
4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

Լրահոս
0