ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը կստուգի «Սոբեսեդնիկ» հրատարակչության տնօրեն և գործարար Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը։ Գործարարը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար շորթելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ դատարանը հետաձգել էր նիստը գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար։
Մոսկվայի Զամոսկվորեցյան դատարանը Հայրապետյանին չորս տարվա ազատազրկման է դատապարտել և պարտավորեցրել է տուժածի օգտին 20,8 մլն ռուբլի վճարել։
Քննության տվյալով` գործարարը ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների համար ցմահ բանտարկության դատապարտված Իզմեստևի մորը խաբել է` խոստանալով, որ 700 հազար դոլարի դիմաց նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճիռ կկիրառվի։