ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև և հանգրվանել է «Կորդու» հյուրանոցում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հունիսի 27-ին Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն Մոլդովայի հետ կայանալիք խաղից առաջ:
Մինչև այս հավաքականը 3 շաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Երևանում և երկու ընկերական հանդիպումներում հաղթեց Իրանի երիտասարդական և մեծահասակների թիմերին: