00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կաթոլիկների հետքերով

© Sputnik / David Galstyan Месса Папы Римского в Гюмри
Месса Папы Римского в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, սակայն հայերի շարքում քիչ չեն նաև կաթողիկե եկեղեցու հետևորդները։ Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացնում է, թե ինչպես են հայերը կաթոլիկ դարձել և որքան է նրանց թիվն աշխարհում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հարյուրավոր հայ կաթոլիկներ են հետևում Հռոմի պապի հայաստանյան այցին։ Շատերը ժամանել են Հայաստան, որպեսզի աղոթեն Սրբազան քահանայապետի հետ։

Ողջ աշխարհում գոյություն ունի հայ կաթոլիկ եկեղեցու 24 թեմ։ 2015թ.-ի տվյալներով` աշխարհում կա 736 956 կաթոլիկ հայ։ Նրանք բնակվում են տարբեր երկրներում` ԱՄՆ-ից և Կանադյից մինչև Եգիպտոս և Սիրիա։

Ժամանակին կաթոլիկ հայերի հիմնական մասը բնակվել է Մերձավոր և Միջին Արևելքում։ Սակայն վերջին տարիներին Իրաքում, Սիրիայում և Եգիպտոսում պատերազմի և սոցիալ-տնտեսական ծանր դրության պատճառով շատերը ստիպված են եղել գաղթել արևմտյան երկրներ։

© Sputnik / Արաքս ՍարգսյանՀայ կաթողիկե եկեղեցի
Հայ կաթողիկե եկեղեցի - Sputnik Արմենիա
Հայ կաթողիկե եկեղեցի

Կաթոլիկները Հայաստանում

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992թ.-ին Հայաստանում հիմնադրվեց և պաշտոնապես ընդունվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների թեմը, որի բացումը տեղի է ունեցել 1993թ.-ին Գյումրիում։

«Թեմում հավատացյալների ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը, 2011թ-ի տվյալով` Հայաստանում բնակվում է 14 հազար կաթոլիկ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը։

Նրա խոսքով` հայ կաթոլիկները բնակվում են Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում, մասամբ` Երևանում, իսկ հարևան Վրաստանում կաթոլիկների կարելի է հանդիպել Նինոցմինդայի, Ախալքալակի և Ախալցխայի շրջաններում։

Սփյուռքում բնակվող կաթոլիկ հայերն ունեն իրենց մշակութային-կրթական կենտրոնները, համագործակցում են Մխիթարյանների միաբանության հետ։ Միաժամանակ կաթոլիկ եկեղեցին միջեկեղեցական հարաբերություններ է հաստատել Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Համագործակցությունը հիմնականում արտացոլվում է համատեղ գիտաժողովների անցկացման, դավանաբանական, սոցիալական հարցերի, համայնքի խնդիրների քննարկման տեսքով։

«Կաթոլիկ հայերի համայնքների պահպանմանն ուղղված ակտիվ աշխատանք է իրականացնում պատրիարքարանը, ինչպես նաև` Մխիթարյան միաբանությունը, որը դպրոցներ, կրթարաններ ունի տարբեր երկրներում»,- ասաց Սիմավորյանը։

Экуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики - Sputnik Արմենիա
Հռոմի պապի խոսքը. միասնական աղոթք

Նրա խոսքով` սփյուռքում ՀԱԵ հետևորդների, կաթոլիկների և ավետարանչականների միջկրոնական հարաբերությունները բավական բարձր մակարդակ ունեն։ Նրանք միասին տարաբնույթ միջոցառումներ են անցկացնում և շատ ընդհանրություններ ունեն։ Համատեղ են փորձում լուծել նաև այն հարցերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այլն։

«Նրանց բոլորին միավորում է հայ ու քրիստոնյա լինելը»,- նշեց Սիմավորյանը։

Հայ կաթողիկե եկեղեցու ծագումը

Հայ կաթոլիկ եկեղեցու պատմությունը սկիզբ է առել Կիլիկյան Հայաստանում, երբ խաչակիրները հաստատվեցին Կիլիկիայում, և այդ ժամանակ սերտ կապեր հաստատվեցին Արևմուտքի հետ, հետաքրքրություն ծագեց կաթոլիկ հավատի նկատմամբ։ Սակայն կաթոլիկության ակտիվ տարածման փուլն ավելի ուշ սկսվեց` 1600-ականներին, երբ ծավալվեցին միսիոներական շարժումները։

В Гюмри Папа Римский благословил детей с аутизмом - Sputnik Արմենիա
Հռոմի պապն օրհնեց հաշմանդամություն ունեցող հայ մանուկներին

Որոշ հետազոտողներ վստահեցնում են, որ կաթոլիկությունը որպես դավանանք լայն տարածում է գտել հայերի շրջանում այն պատճառով, որ հայերը մշտապես ենթարկվել են թուրքերի և քրդերի արշավանքներին, իսկ Արևմուտքը նրանց պաշտպանություն է երաշխավորել` կաթոլիկություն ընդունելու պայմանով։

«Դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև` հույներին։ Նրանք այդպես են փորձել խուսափել մշտական հալածանքներից»,- ասաց Սիմավորյանը։

Կաթոլիկ հայերի աշխարհագրության ընդլայնման պատճառ է դարձել Հայոց ցեղասպանությունը։

Լրահոս
0