ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում, այնուհետև գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո հյուրերի գրքում։
«Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»,- գրել է Հռոմի պապը:
Հռոմի պապը Ծիծեռնակաբերդից ուղևորվել է օդանավակայան, որտեղից ինքնաթիռով մեկնել է Գյումրի։