ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008թ.-ին ծնված Մ. Ա.-ն:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:
Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհի հարակից 16-րդ կմ-ից մինչև 17-րդ կմ-ը Ողջի գետի երկանքով սահմանել էին հերթապահություն:
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին և վերսկսվել հունիսի 25-ի առավոտյան, ժամը 07.02-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: