00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲԷՑ-ի վարկերը` հայ սպառողների վզին

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցРемонт линии электропередач с материка на остров Русский в Приморском крае
Ремонт линии электропередач с материка на остров Русский в Приморском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է էժանացնել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Նիստից հետո, սակայն, լրագրողները պարզեցին, որ սպառողները պետք է վճարեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության վերցրած վարկերի սպասարկման գումարները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Էլեկտրաէներգիայի նոր սակագնի հաստատման հարցի շուրջ տեղի ունեցած նիստի վերջում ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին վստահեցրեց, որ արվել է առավելագույնը, և անհնար է ավելի իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։

«Ատոմակայանն անցած տարվա հաշվարկով 2.4 մլրդ կվ/ժամ էլեկտրաէներգիա էր տալիս, հիմա տալու է 350 մլն կվ/ժամով ավելի պակաս, քանի որ կանգնեցվելու է իր աշխատանքը 10 տարով երկարաձգելու պատճառով։ Եվ այդ 350-ը պետք փոխարինվի այլ` ավելի թանկ կայանների արտադրած ավելի թանկ ինքնարժեքով էլեկտրաէներգիայով, որն արդեն հանգեցնում է բացասական հետևանքի` ծախսերի ավելացման»,- ասաց Բաղրամյանը։

Բացի այդ, նրա հավաստիացմամբ` հայ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնում հաշվարկվել են նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի և Հայաստան-Վրաստան հաղորդիչ ենթակայանների շինարարության համար վերցված վարկերի գումարները։

электрические сети - Sputnik Արմենիա
Էլեկտրաէներգիան էժանացավ, բայց մնաց թանկ

«Որակյալ էլեկտրաէներգիա ստանալու համար ենթակառուցվածքներում պետք է կատարվեն ներդրումներ, ծախսեր, որոնցով ձևավորվում է ապրանքի ինքնարժեքը,- պարզաբանեց Բաղրամյանը` ի պատասխան լրագրողների հարցերին:-Վարկ են վերցրել, որովհետև դա շատ ավելի մատչելի է, քան եթե ինքը սեփական գումարները ներդներ։ Սեփական գումարներն էլ, չէ՞, պիտի վերադարձվեին` շահույթի ու մաշվածության տեսքով»։

Այսպիսով, փաստորեն, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերցրած վարկերի սպասարկման ծախսը ներառվել է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, և ոլորտի պատասխանատուները դրանում սպառողների իրավունքների խախտում չեն տեսնում։

Ի դեպ, անցյալ տարի, երբ ՀԾԿՀ-ն որոշեց թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը, սպառողներին բացատրեցին, որ ՀԷՑ-ը վնասներ է կրել, որոնք պետք է վերականգնվեին սպառողի գրպանից։ Հիմա այս վնասները փոխհատուցված են, բայց հիմա էլ նոր ծախսեր են ծագել` ԲԷՑ-ի վարկերի տեսքով։ Իսկ ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, նա ոչ միայն վերականգնել է վնասները, այլև գերշահույթ ստացել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը` նշելով, որ այդ իրողություններն են նաև հիմք դարձել այս տարվա նոր սակագնի հաշվարկման համար։

«Երբ ընկերությունը գերվնաս կրեց, դա ներառվեց սակագնում, այս տարի գերվնասի վերադարձն արդեն հանվեց։ Բացի այդ, ընկերությունն ունեցավ նախատեսվածից 2.8 մլրդ դրամի ավելի շահույթ։ Սա էլ արդեն հանվեց սակագնի հաշվարկից»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Կարեն Հարությունյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ից ՀՀ շարքային սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 2,58 դրամով։ Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված նոր սակագների համաձայն` ցերեկային ժամերին սպառած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան կարժենա 46.2` ներկայիս 48,78-ի փոխարեն, գիշերային ժամերին` 36.2 դրամ` ներկայիս 38,78 դրամի փոխարեն։

Լրահոս
0