00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի բակերում շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք կտեղադրվի

© Sputnik / Асатур ЕсаянцДетская игровая площадка
Детская игровая площадка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքում տրվել է վարչական շրջաններին մանկական խաղերի ու մարզական գույքի տրամադրման մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ դրանք կբաշխվեն ըստ վարչական շրջանների և կտեղադրվեն բարեկարգված բակերում:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք կտրամադրվի վարչական շրջաններին:

Առանձնակի կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես հաջողված ու անհրաժեշտ նախաձեռնություն էր, որն առավել հարմարավետ միջավայր է ապահովում երևանյան բակերում:

«Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում արդեն շուրջ 1300 խաղեր ենք տեղադրել Երևան քաղաքում, շուրջ 200-ն էլ այս տարվա ծրագրով կտեղադրվի: Այսօրվանից արդեն կտրվի վարչական շրջաններին 2016 թվականի համար նախատեսված խաղերի ու մարզական գույքի բաշխման մեկնարկը: Բակային այն տարածքները, որտեղ թե՛ քաղաքապետարանի ծրագրերով և թե՛ մեր համաքաղաքացիների ուժերով իրականացված բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ամբողջությամբ կկահավորվեն խաղերով ու մարզական գույքով», — ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով բակերի բարեկարգման աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ծրագրային այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ ու հարմարավետ:

«2011թ.-ից որպես ծրագրային առաջնահերթություն մենք սկսեցինք մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը, որն իրականացնում ենք քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով՝ բնակիչների հետ համատեղ: Տարեցտարի բնակչության ու հատկապես երեխաների պահանջը ծրագրի հանդեպ մեծացավ և հենց նրանց կողմից քաղաքային իշխանությանը եղավ առաջարկ ավելացնել բարեկարգ բակային տարածքներն ու խաղերով և մարզագույքով կահավորումը: Բյուջետային քննարկումների ժամանակ մեր կողմից անպայման նախատեսվում են միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր տարի մենք այս ծրագիրն իրականացնենք և վստահեցնում եմ, որ այն հետևողականորեն շարունակվելու է», — նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խաղերի ու մարզական գույքի տրամադրման ու տեղադրման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի օր առաջ մայրաքաղաքի բնակիչները կարողանան օգտվել դրանցից:

 

Լրահոս
0