ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Շտապօգնության հերթապահ բրիգադները Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոց են տեղափոխել հունիսի 22-ին Երևանի կենտրոնում կռունկից ընկած 50-ամյա Արմեն Մկրտչյանին և 60-ամյա Մխիթար Գալստյանին
Տուժածները Երևանի բնակիչներ են։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում, նրանց վիրահատել են, և այժմ նրանց վիճակը բավարար է:
Շինարարական կռունկին բախվել է Երևանի բնակիչ 64-ամյա Մաքսիմ Միրզոյանի ավտոմեքենան, որի հետեւանքով քաղաքացիներն ընկել են կռունկից:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: