ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի նմուշների վաճառքը Christie's աճուրդի տանը 25.6 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ է բերել, գլխավոր նմուշ է դարձել Ամեդեո Մոդիլյանիի կտավը:
Մոդիլյանիի աշխատանքը, որում նկարիչը պատկերել է իր սիրելի բնորդուհիներից մեկին` Խանկա Զբորովսկուն՝ իր ընկերոջ և հովանավոր Լեոպոլդ Զբորովսկու կնոջը, վաճառվել է գրեթե 8.3 մլն ֆունտով, այն դեպքում, որ նախնական արժեքը 5-7 մլն է եղել։
Աճուրդում ներկայացվել են նաև Վասիլի Կանդինսկու ստեղծագործությունները, որոմնք վաճառվել են 1.8 մլն, 1.3 մլն և 1.25 մլն ֆունտով:
Մարկ Շագալի «Փոքրիկ փլեյտահարը» վաճառվել է 1.4 մլն ֆունտով` 700.000-1 մլն նախնական արժեքի դեպքում:
Որոշ աշխատանքներ, որոնք հավակնում էին դառնալ աճուրդի գլխավոր նմուշները, այդպես էլ չեն վաճառվել։