00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկական տոն` կիթառի սիրահարների համար

© Photo : Unsplash / freestocksГитара
Гитара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կիթառի միջազգային փառատոն կանցկացվի։ Երկրորդ անգամ կազմակերպվող փառատոնը կմեկնարկի հունիսի 28-ին և կավարտվի հուլիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Կիթառասերները Երևանում կհամախմբվեն երկրորդ անգամ։ Նրանք ոչ միայն իրենց փորձը կփոխանցեն, կապեր կհաստատեն հայ կիթառահարների հետ, այլև վարպետության դասեր կանցկացնեն Երևանում։

«Այս փառատոնն անհրաժեշտ էր ու պահանջված, քանի որ մենք բազմաթիվ տաղանդավոր կիթառահարներ ունենք։ Կիթառի մեր դպրոցը պետք է երկրորդ շունչ ստանար, այդ պատճառով էլ առաջացավ փառատոն անցկացնելու գաղափարը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանը բազմաշերտ մշակույթ և բազմաժանր երաժշտություն ունեցող երկիր է։ Սարգսյանը կարծում է, որ դժվարն առաջին քայլն անելն էր։

Единственный в Армении мастер, изготовитель гитар - Армен Блбулян - Sputnik Արմենիա
Արմեն Բլբուլյան. «Կիթառը և´ իմ հոբբին է, և´ իմ կյանքը, և´ կոչումը…»

Ու թեև այս նախագիծն արդեն բավականաչափ ճանաչում ունի, և փառատոնն իր լսարանն ունի աշխարհի ամենատարբեր անկյուններում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան։

Կիթառի փառատոնը հյուրեր կունենա տարբեր երկրներից, այդ թվում` Վրաստանից։ Համերգային ծրագիրը հարուստ է ու բազմազան` բարոկկոյից մինչև մեր օրեր։ Ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երաժիշտներն իրենց նոր երգերն առաջին անգամ կներկայացնեն երևանյան հանդիսատեսին։

«Փառատոնից հետո մենք նախատեսում ենք վարպետության դասեր անցկացնել և համերգներ կազմակերպել Ստեփանակերտում, Գյումրիում, Դիլիջանում, Վանաձորում, առաջին հերթին` երիտասարդության համար», — եզրափակեց Սարգսյանը։

Համերգի ընթացքում ելույթ կունենան փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը, հայտնի դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիդ Դյակովը, ինչպես նաև` Հյուբերտ Կեպելը և Դմիտրի Մուրինը։

Միներալ - Sputnik Արմենիա
«Միներալի» երաժշտության մեջ սարերի ու ձորերի գույներ կան

Կիթառի երկրորդ միջազգային փառատոնի բացումը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Առաջին փառատոնն անցկացվել է անցյալ տարի Երևանի կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի կիթառահարների «Վուպերտալե» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Փառատոնի կազմակերպիչները հստակ նպատակ ունեն` դասական կիթառի կատարման արվեստը հասցնել միջազգային մակարդակի, համաշխարհային կիթառի դպրոցի ձեռքբերումների հետ առնչվելու հնարավորություն տալ հայ կիթառահարներին։

Լրահոս
0