ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք չխնայել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար, հայտնում է armsport-ը` հղում անելով Mirror Sport-ին:
Մանչեսթերյան ակումբն ավելացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարի չափը. այժմ «Յունայթեդը» պատրաստ է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար 28 միլիոն ֆունտ ստեռլինգ (36.5 միլիոն եվրո) վճարել:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբն ավելի վաղ պատրաստ էր հայ ֆուտբոլիստի համար վճարել 19 ֆունտ:
Հարկ է ընդգծել նաև, որ «Բորուսիան» Մխիթարյանի համար պահանջում է 31 միլիոն ֆունտ ստեռլինգ (40 միլիոն եվրո):
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 52 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: