ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 22-ին և 26-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
23-25-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Չորեքշաբթի ցերեկը մայրաքաղաքում կլինի 31-33, գիշերը` 19-21 աստիճան տաքություն: