ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման վերաբերյալ բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Անգլիական ակումբը 27-ամյա Մխիթարյանի համար 25 մլն եվրո է առաջարկել, սակայն գերմանացիները մերժել են այդ առաջարկը։
«Բորուսիայի» ղեկավարությունը փորձում է իր կազմում պահել Մխիթարյանին։
Gianlucadimarzio.com-ի տվյալով` «Բորուսիան» պատրաստ է Մխիթարյանից հրաժարվել միայն 40 միլիոնի դիմաց։
Դորտմունդցիներն արդեն հարցում են արել «Վոլֆսբուրգին» կիսապաշտպան Անդրե Շյուրելի տրանսֆերային գնի վերաբերյալ։ «Դորտմունդը» Անդրե Շյուրելին որպես Մխիթարյանի հավանական փոխարինող է դիտարկում։