ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. «Միսս Բելառուս 2016» տիտղոսին արժանացել է Պոլինա Բորոդաչովան, հաղորդում է Sputnik Բելառուսը։ Բորոդաչովայի թագը պատրաստված է սպիտակ ոսկուց, ունի 120 գրամ քաշով և զարդարված է թանկարժեք քարերով։ Նա կներկայացնի երկիրը «Միսս աշխարհ» մրցույթում։
Մրցույթում հաղթանակի համար մրցել են 26 գեղեցկուհիներ, նրանց նախապատրաստության ընթացքին բելառուսները կարող էին հետևել հեռուստաալիքի առավոտյան եթերներում, որը հանդես է եկել որպես մրցույթի կազմակերպիչ։ Եզրափակիչ շոուն կազմված է եղել չորս դեֆիլեներից`հնաոճ զգեստներով, վուշե զգեստներով, մորթով լողազգեստներով և երեկոյան զգեստներով։
Գեղեցկության մրցույթի եզրափակիչ շոուի ընթացքին հետևել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ասել է, որ գեղեցկությունը կարող է ավելի կարևոր լինել, քան քաղաքականությունը և տնտեսությունը։
«Չեմ թաքցնի` ես եկել եմ այստեղ, որպեսզի արտահայտեմ իմ հիացմունքը մեր չքնաղ կանանց նկատմամբ և սիրո խոստովանություն անեմ։ Չէ՞ որ մեր կանայք բելառուս ժողովրդի մարգարիտներն են»,- մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը նրա մամուլի ծառայությունը։