ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույցը, ինչպես նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև` ԼՂ կարգավորման խնդրով:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պետերբուրգում հունիսի 20-ին նախատեսվում է եռակողմ բանակցություն անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հայտնի խնդրի շուրջ։