00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵՏՄ շուկայում քայլ առ քայլ գրավում է Թուրքիայի տեղը

© Sputnik / Михаил ВоскресенскийТигран Саркисян на XX-ом Петербуржском международном экономическом форуме
Тигран Саркисян на XX-ом Петербуржском международном экономическом форуме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՄ շուկայում Թուրքիայի հեռանալուց հետո ազատ մնացած տեղը քայլ առ քայլ գրավում է Հայաստանը, հատկապես` գյուղատնտեսության բնագավառում: Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովում Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովում, որն ընդունված է կոչել «Ռուսական Դավոս», բոլոր երկրները պետք է փորձեն օգտվել պոտենցիալ նոր ներդրողների հետ տնտեսական կապեր հաստատելու և ԵՏՄ-ի մեծ շուկայի հնարավորությունները ներկայացնելու հարմար առիթից: Ներկայացնելով համաժողովի նպատակը` Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` համաժողովը նաև նոր շուկաներ գտնելու հնարավորություն է խոշոր ներդրողների համար, «որպեսզի հետագայում այս մեծ շուկայում կարողանան իրացնել իրենց ծառայություններն ու ապրանքները»:

Тигран Саркисян и Пан Ги Мун на XX-ом Петербуржском международном экономическом форуме - Sputnik Արմենիա
Խելք խելքի կտան հինգով կամ արագիլ` մեկ ոտքի վրա

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչով է արտահայտվում մեր երկրի դերը ԵՏՄ շուկայում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ արագ փոփոխվող աշխարհում օրեցօր նոր հնարավորություններ են բացվում, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխատել այս մեծ շուկայում:

Հարցին, թե ԵՏՄ շուկայում Թուրքիայի դիրքերը զիջելուց հետո արդյո՞ք հաջողվեց Հայաստանին գրավել այդ դիրքը, ինչպես որ ակնկալվում էր, Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանում հատկապես արագ տեմպերով է զարգանում գյուղատնտեսությունը, «այն պարզ պատճառով, որ արտադրողները տեսնում են, որ այս շուկայում ունեն պահանջարկ, այս շուկայում իրացվում են»:

«Մենք ունենք մրցակցային առավելություններ այս շուկայում, որից պետք է օգտվենք»,- ասաց նա` ուրախությամբ նշելով, որ ԵՏՄ շուկայում բավական արագ հայտնվում են հատկապես հայկական գյուղատնտեսական ապրանքները:

Միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է հունիսի 16-ին։ Համաժողովն անցկացվում է ամեն տարի` սկսած 1997 թվականից։ Այս տարի այն անցկացվում է «Տնտեսական նոր իրականության շեմին» կարգախոսով։

 

Լրահոս
0