ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի-Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով` կառավարությունում բացվել է թեժ գիծ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում:
Թեժ գծի հեռախոսահամարն է` 010 56-23-52։