ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ-ից:
Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ևս ջերմաստիճանը կնվազի. եթե չորեքշաբթի ցերեկը կլինի 32-34, ապա հունիսի 17-ի ցերեկը` 27-29 աստիճան տաքություն։