ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Մոսկվայում չորեքշաբթի բացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական` 70-րդ նիստը։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2020 թվականը Ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման ընթացքը, ԱՊՀ երկրների Օդատիեզերական պաշտպանության հայեցակարգերը, ինչպես նաև ծրագրել 2017 թվականի համատեղ աշխատանքը։
Նիստի արդյունքում կընդունվեն մի շարք որոշումներ` կապված ԱՊՀ երկրների ռազմական համակարգերի համատեղ աշխատանքի հետ։
Նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: