ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Մրգաստան գյուղում այվող տան վերաբերյալ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.48-ին, մարվել` 05.55-ին:
Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 1929թ.–ին ծնված Վ. Մ.-ի այրված դին:
Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը և հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը և բազմոցը՝ մասամբ: