ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է` փոխի ակումբային գրանցումը, հայտնում է armsport.am-ը։
Ըստ sportbox.ru-ի, 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Կրասնոդարի «Կուբանը»:
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ռուսական ակումբը հայտնվել էր Ֆուտբոլի ազգային լիգայում:
Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում 2015-2016 մրցաշրջանում անցկացրած 25 խաղում 4 գոլի հեղինակ է դարձել: