00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գենը 4-5 հազար տարվա հնություն ունի

© Photo : Vsluh.netДНК человека
ДНК человека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը գենետիկորեն միավորված միություն են, քանի որ այդ գենն առաջացել է շուրջ 4-5 հազարամյակ առաջ: Այս մասին են վկայում ոչ միայն հայ, այլև օտարերկրյա գիտանակնների բացահայտումները

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը Sputik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնել է, որ իրենք աշխատում են գիտական մի ծրագրի վրա, որ թույլ կտա բացահայտել հայ ժողովրդի տոհմածառը, այսինքն`այն ցեղախմբին, որից 4-5 հազարամյակ առաջ սկիզբ է առել մեր ազգը:

«Մեր առաջին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ունի գենետիկական բավական երկար պատմություն, որի ակունքները սկիզբ են առել շուրջ 4.5-5 հազար տարի առաջ: Հետագայում դա համընկավ նաև լեզվաբանների այն կարծիքի հետ, որ հայերենը հնդեվրոպական ծառից առանձնացել է հենց այդ ժամանակ»,- ասաց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Այս ուսումնասիրությունների ընթացքում իրենք համագործակցում են նաև ազգագրագետների, լեզվաբանների, հնագետների ու հնեաբանների հետ, քանի որ միայն այդ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հասնել հայ ժողովրդի ծագման առեղծվածի լուծմանը:

Ученые в лаборатории - Sputnik Արմենիա
Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդների կյանքի տևողությունն աճել է

Հետաքրքրական է, որ հայ ազգի գենի մասին շատ լուրջ հայտնագործություն է կատարվել նաև Մագադանի համանման լաբորատորիայում, որտեղ ևս ապացուցվել է, որ հայերի գենը 4-5 հազար տարվա պատմություն ունի:

«Հայերն այն նյութն են, որի գենոֆոնդի հիմքի վրա կարելի է վերականգնել մեր տարածաշրջանի գենետիկական պատմությունը: Շատ քիչ ժողովուրդներ կան մեր տարածաշրջանում, որոնք մաքուր են պահպանել իրենց գենը: Հայերը մոնոէթնիկ են, և այդ մոնոէթնիկությունը ոչ թե 200 տարվա է, ինչպես պնդում են մեր հարևանները, այլ առնվազն 4000 տարվա»,- ասաց նա:

Պրոֆեսորը խոստովանեց, որ թեև շատ կցանկանար, որ այդ բացահայտումն աներ իրենց լաբորատորիան, բայց շատ ավելի ուրախ է, որ դա արել է մեկ ուրիշը` օգտվելով իրենց ուսումնասիրությունների արդյունքներից:

Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Քաղցկեղի հետազոտությունը Հայաստանում տասնապատիկ էժան է

Լևոն Եպիսկոպոսյանը հիշեցրեց, որ 2001թ.-ին համաշխարհային գիտնականների մեծ թիմը հայտարարեց, որ լուրջ հայտնագործություն է կատարվել ԴՆԹ կառուցվածքի բացահայտման ասպարեզում, որի հիման վրա էլ մոլեկուլային բժշկության զարգացման հիմքը դրվեց:

«Այսօր ունենալով 3 մլրդ 200 մլն երկարությամբ մեր ամբողջական ԴՆԹ-ն, մենք փորձում ենք քայլ առ քայլ ապակոդավորել այն և խուսափել այն հիվանդություններից, որոնք մեծ վնաս են հասցնում մեզ»,- ասաց նա` հավելելով, որ բացի բժշկությունից, այդ հայտնագործությունը թույլ տվեց բացահայտել նաև մարդկության գենետիկ անցյալը:

Իսկ Հայաստանի Մոլեկուլային կենսաբանության ինաստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիան նույն այս հայտնագործության հիման վրա փորձում է գտնել հայության գենետիկ նախահայրերին ու նախամայրերին:

«Այսօր ով չի զլանում, զբաղվում է ծագումնաբանությամբ: Դիլետանտական մակարդակի վերլուծություններ են արվում այն մասին, որ հայ ազգը ընդհանուր արմատներ ունի այս կամ այն ազգի հետ»,- անդրադառնալով հայ ազգի ծագումնաբանական նման վերլուծություններին` ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նման կարծիքներն ազդում են հանրության վրա, բայց որևէ հետք չեն թողնում գիտության մեջ:

Центр акушерства, гинекологии и перинатологии им.Кулакова в Москве - Sputnik Արմենիա
Տարին մեկ բուժզննում` քաղցկեղը կանխարգելելու համար

Ինչ վերաբերում է վարկածին, թե հայերն ունեն արիական ծագում, Լևոն Եպիսկոպոսյանը հստակեցրեց, որ որոշ մեկնաբանությունների համաձայն՝ «արիական» նշանակում է «թափառական», և «եթե մենք ընդունում ենք, որ ունենք արիական ծագում, ուրեմն այստեղ ենք եկել մոտավորապես 4-5 հազար տարի առաջ, ինչպես եկել են իրանախոս ժաղովուրդները, որոնք անասնապահությամբ են զբաղվել և հասնելով այստեղ հիմնավորվել են, քանի որ շատ նպաստավոր պայմաններ են գտել»:

Հետագայում այդ ժողովուրդների մի մասն, ըստ մասնագետի, այս տարածաշրջանից տեղափոխվել է այլ տարածքներ` հիմնականում սնունդ հայթայթելու նպատակով, իսկ հայերը, ինչպես բնիկ եղել են, այնպես էլ մնացել են իրենց երկրում:

 

Լրահոս
0