ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հունիսի 10-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից, հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կամրջի վրա է գտնվում 32-ամյա Մ. Գ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: