ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով` պաշտոնից ազատվել է 3 փոխնախարար։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի վարչապետը դեռ երեկ էր Ազգային ժողովում հայտարարել, որ 3-4 փոխնախարարի պաշտոն է կրճատվելու։ Նրա խոսքով` ծախսերի կրճատումը, որը մեկնարկել էր ծառայողական մեքենաների կրճատմամբ, շարունակվելու է. փոխնախարարների հաստիքների կրճատումը ծախսերի նվազեցման մի մասն է կազմում։