00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Ալիևի քայլերը «չեն վիժեցնի Վիեննայի պայմանավորվածությունները»

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես եկան հայտարարությամբ, որի բաղկացուցիչ մաս էր կազմում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի-Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Եվրոպական միության ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ Չեխիայի նախագահի հետ երկուստեք կարևորել են 1994-95թթ.-ի զինադադարի համաձայնագրերի իրականացումն ու Վիեննայի պայմանավորվածությունները, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը որպես հակամարտության տևական կայունության հաստատման կարևոր գրավական։

Սերժ Սարգսյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների մասին։

«Իմ մտահոգությունը հայտնեցի Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային։ Մասնավորապես աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ օրեր անց պատրաստվում է հարցեր քննարկել պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատությամբ հստակ ընկալում ձևավորեց։ Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր խնդիր է, տղայություն, սա արագ կանցնի, քանի որ լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար։ Հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,-ասաց նախագահ Սարգսյանը։

© President Հայաստանի և Չեխիայի նախագահների հանդիպումը
Встреча Президента РА Сержа Саргсяна с президентом Чехии Милошем Земаном  - Sputnik Արմենիա
Հայաստանի և Չեխիայի նախագահների հանդիպումը

Ի պատասխան ՀՀ նախագահի, Միլոշ Զեմանը հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանում է եղել։ Նրա խոսքով` իր դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում, անփոփոխ են, անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում։

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը փայլուն անձնավորություններ են ու կարող են խաղաղություն կնքել։ Այդ նպատակով վերականգնեցի իմ առաջարկն ու նշեցի, որ հանդիպումները կայանան Չեխիայում, քանի որ դա արդեն նախաձեռնվել էր 2002 և 2005 թթ.»,– ասաց Չեխիայի նախագահը։

Թեմայի շուրջ խոսքում Միլոշ Զեմանը հիշեցրեց Ֆրանսիայի ու Գերմանիայի օրինակը, երբ այդ երկու երկրները երկար տարիներ պատերազմ մղելուց հետո խելամիտ նախագահների շնորհիվ հաջողվեց պայմանավորվածություն կնքել ու ավարտել պատերազմական իրադրությունը։

© Sputnik / PresidentՄիլոշ Զեման
Милош Земан  - Sputnik Արմենիա
Միլոշ Զեման

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0