00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԽ քարտուղար . ՀԱՊԿ նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար իրավիճակում

© Photo : AravotАрмен Геворгян
Армен Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը չորեքշաբթի Երևանում մեկնարկեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի մասին Հայաստանի ԱԽ նորանշանակ քարտուղարի ելույթով

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի ընդլայնված կազմով նիստի բացման ելույթում նշեց, որ նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվարին իրավիճակում, որ ՀՀ և ԼՂՀ տարածքները ենթարկվել են ադրբեջանական ագրեսիային։

«Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մարդկային մեծ կորուստների, և հնարավոր եղավ կանգնեցնել ու տիրապետել իրավիճակին։ Դրանում կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին դիմեց Ադրբեջանը՝ զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով»,- ասաց Գևորգյանը։

Նա նաև հիշեցրեց, որ բոլոր այդ իրադարձությունները ծավալվել են ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում, ինչի համար էլ հայկական կողմը կարևորում է դրանում ՀԱՊԿ գործընկերների դերակատարությունը։

Երևանում մեկնարկել ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստը: ՀՀ-ն 2016թ. նախագահում է ՀԱՊԿ-ում, և համաձայն ընդունված կարգի՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը այդ ժամանակահատվածում անցկացվում են Հայաստանում:

ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստին մասնակցում են ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստը նախ կայանալու է նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Նեղ կազմով նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հակազդման հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը և կազմակերպչական հարցեր:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվեն թմրամոլության դեմ պայքարի հարցեր, կներկայացվի ՀԱՊԿ ԱԽՔԿ որոշմամբ ստեղծված Կազմակերպության գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ:

Նիստի ավարտից հետո տեղի կունենա միջոցառման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս:

Լրահոս
0