ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, հայտնում է ՀՀ կառավարության կայքը։
Սերգեյ Մինասյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, համակարգել է ավիացիայի ոլորտը։
Նշենք, որ նախօրեին ՔԱԳՎ նախկին պետ Արտյոմ Մովսեսյանն ազատվել էր աշխատանքից`սեփական դիմումի համաձայն։