ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության հասավ լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ առաջատարից՝ Աննա Ուշենինայից: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն Մկրտչյանը և Ուշենինան:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը պարտվեցին, Լիլիթ Գալոյանը հաղթեց: