00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական The Birds band-ը ելույթ կունենա Թբիլիսիում և Ախալցխայում

© Личный архивThe Birds
The Birds - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
The Birds band–ը Հայաստանը կներկայացնի Kavkaz Jazz 2016 փառատոնում, որը կանցկացվի Վրաստանում հունիսի 8-11-ը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական The Birds band խումբը Ադրբեջանի և Վրաստանի մասնակիցների հետ Շարժման թատրոնում ելույթ կունենա Kavkaz Jazz փառատոնի երկրորդ օրը։

Փառատոնն ամեն տարի նոր անուններ է բացահայտում ջազի աշխարհում։ Անցկացվում է 2010 թվականից, փառատոնի հիմնադիրն է «Art Bridge» կազմակերպությունը` Ելենա Մեչիտովայի ղեկավարությամբ, և անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի ու Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության հովանու ներքո։

«Այս փառատոնը Վրաստանում անցկացվող միակ ոչ առևտրային ջազ փառատոներից է, որն իր մեջ կրթական տարր է պարունակում։ Նպատակը Հարավային Կովկասի ջազ կատարողների միջև առկա մշակութային երկխոսությունը զարգացնելն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի PR մենեջեր Նինո Ցիտլանաձեն։

Նրա խոսքով` փառատոնը յոթ տարվա ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել` ամրապնդել է հիմքը, դարձել է ճանաչելի և պահանջված։ Այս տարի փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը և, բացի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, միջոցառմանն են միացել նաև Իրանն ու Թուրքիան ներկայացնող խմբերը։

Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Մալխաս. ապրում եմ, ինչպես նվագում եմ և նվագում եմ, ինչպես ապրում եմ

Փառատոնը ձևավորվել է որպես էթնո-ջազային միջոցառում, քանի որ կազմակերպիչները հիմնական շեշտը դրել են «էթնիկ» և «ֆոլկ» երաժշտությունների վրա։ Այստեղից էլ առաջացել է անվանումը` «Կովկաս ջազ փառատոն»։

«Հիմնական կատարողները հայ, ադրբեջանցի և վրացի խմբերն են, քանի որ յուրաքանչյուրն իր ուրույն և հետաքրքիր ջազ դպրոցն ունի` ոչ պակաս հետաքրքիր անցյալով և ներկայով», — ասաց Ցիտլանաձեն։

Նրա խոսքով` կազմակերպիչների համար կարևոր է այն, որ վրացական մեկ բեմում հանդես են գալիս Երևանից և Բաքվից ժամանած մասնակիցները։

Այս տարի փառատոնի բացումը տեղի կունենա Թբիլիսիի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, իսկ գալա-համերգը` Ախալցխայի Ռաբաթ ամրոցում։

Գալա-համերգին կմասնակցեն Իրանի և Վրաստանի բենդերը։ Հայաստանից ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան & ընկերներ» խումբը։

«Միքայել Ոսկանյանն իր ընկերների հետ արդեն երեք անգամ մասնակցել է փառատոնին, և վրացի հանդիսատեսը սիրել է նրանց, այդ պատճառով մենք որոշեցինք կրկին այդ հաճույքը պատճառել ունկնդիրներին», — նշեց Նինոն։

Հունիսի 1-14-ը Վրաստանում անցկացվող փառատոնի շրջանակում մեկնարկել է երկշաբաթյա կրթական ծրագիր` Լուիսվիլի, Կենտուկիի համալսարաններին կից գործող Ջեյմի Էբերսոլդի անվան ջազի դպրոցի և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում հունիսի 9-ին ավանդական կլոր սեղան անցկացնել։ Հայաստանից կլոր սեղանին կմասնակցի լրագրող, ջազային լրագրողների ասոցիացիայի անդամ Արմեն Մանուկյանը։

Kavkaz Jazz փառատոնին ավելի քան 60 երաժիշտ է մասնակցում։

 

Լրահոս
0