ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ֆրանսիայի Անսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը:
Մրցաշարին մասնակցել է 19 երկրի ներկայացուցիչ: