00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը և Իրանը մուտքի վիզային ռեժիմի ազատականացման հուշագիր ստորագրեցին

Բաժանորդագրվել
Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկեցին նաև առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտների մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել և խորացնել։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը և առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարևոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվեց հանձնառությունը՝ հետևողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Հայաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվեց արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորեցին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։
Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին: Քննարկեցին աշնանը Թեհրանում կայանալիք 14-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Իրանի նախագահը կժամանի Հայաստան

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ․ ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարևորվեց Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրեցին Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

Լրահոս
0