00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի նախագահը կժամանի Հայաստան

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի նախագահը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ասաց, որ իր երկիրը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Հասան Ռոհանին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանը պատրաստվում է վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիր կնքել Իրանի հետ

Նա հավելեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Էդվարդ Նալբանդյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հասան Ռոհանին նշեց, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարևորվեց թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Հերքում. Բաքվում Իրանի դեսպանատունը ԼՂ մասին հայտարարություն չի տարածել

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը:

ԻԻՀ նախագահ Ռոհանին ընդգծեց, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության նախագահին և նշեց, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Լրահոս
0