00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանը պատրաստվում է վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիր կնքել Իրանի հետ

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը մտադիր է վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Իրան կատարած այցի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրան կատարած այցի շրջանակում մտադիր է Երևանի և Թեհրանի միջև մուտքի արտոնագրի ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, Sputnik Պերիստան լրատվական գործակալությանն է հայտնել ԻԻՀ արտգործնախարարության աղբյուրը։

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին, հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:

Կառավարության որոշման նախագծի համաձայն` այս համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

Երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Իրանի հարաբերություններում։ Այս որոշումը երկար խորհրդակցությունների արդյունք է։ Համաձայնագիրը թույլ կտա իրանցիներին Հայաստան մուտք գործել առանց վիզայի և այնտեղ գտնվել 90 օր, Իրան մեկնող հայերի դեպքում գործելու են նույն կանոնները», — հայտնել է աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը նաև հայտնել է, որ Թեհրանը մուտքի արտոնագրի չեղարկման հարցը քննարկում է նաև մի շարք այլ երկրների հետ, այդ թվում` Ռուսաստանի։ «Այդ հարցում մենք զգալի առաջընթաց ունենք», — նշել է նա։

ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված է, որ համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությունը և առավել նպաստավոր պայմաններ կստեղծի ՀՀ-ի և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար:

Լրահոս
0