ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 4-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-7-ը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 4-8-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում շաբաթ օրը ցերեկը կլինի 26-28, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։