ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ռումբի մասին տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել կինոլոգները՝ շների հետ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Այս պահին տարածքը շղթայված է, դեպքի վայրում աշխատում են մասնագետները:
Գրասենյակը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկները: