ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի- Sputnik. Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կայացավ Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Արդեն 2-րդ րոպեին Խավի Գարսիան գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը։