00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորան» փնտրում է մարդկանց, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու

© Ed WilliamsМаргарет Баранкитс
Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր տրվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. «Ավրորա» մրցանակի առաջադրումներ կարելի է կատարել 2016թ.-ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Аврора Мардиганян рассказывает о том, как турки убили ее семью - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյանը պատմում է, թե ինչպես են թուրքերը սպանել իր ընտանիքի անդամներին

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որը հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։

«Ինչպես «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ես նույնպես ականատես եմ եղել սարսափելի վայրագությունների, որ մարդիկ ընդունակ են միմյանց հանդեպ իրագործել»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Վիզելը:

«Դա բերել է խորը երախտագիտության զգացման այն մարդկանց հանդեպ, որոնք ռիսկի են ենթարկում սեփական կյանքը՝ հանուն իրենց նման մեկին օգնելու: Ահա այսպիսի մարդկանց ենք մեծարում «Ավրորա» մրցանակով»,- ասել է նա։

Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել և խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։

«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ և Բուրունդիի ամբողջ ժողովրդի համար,- ասել է Բարանկիցեն,- հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքի և սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգևած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին եւ, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:

«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների,- ասել է մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել և ճանաչման արժանացնել անձնազոհության և հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին Երևանում։

 

Լրահոս
0