00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ադրբեջանական բանավեճ` խաղաղ կարգավորման ճանապարհին

Բաժանորդագրվել
Ղարաբաղյան խնդրի լուծման համար հայ քաղաքագետներն առաջ են քաշում ԼՂՀ–ն ճանաչելու և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցային սեղանի շուրջ նստելու նախապայմանը։ Ադրբեջանական կողմը պահանջում է հանել հայկական զինուժը ԼՂ–ի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ռուսաստանը` որպես գործընկեր, պետք է ճնշում գործադրի հայկական կողմի վրա։ Այսօր Երևան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջի ընթացքում, ներկայացնելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերը, հայտարարեց Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Տոֆիկ Աբասովը։

Հայ պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում կանխորոշված է։ 

«Ապրիլի 6-ին տեղի ունեցավ այն, որ Ադրբեջանը զանգահարեց Ռուսաստանին ու խնդրեց դադարեցնել պատերազմական գործողությունները։ Այսինքն` Ռուսաստանի դերը կանխորոշվեց հենց նրանով, որ հակամարտության կողմերից մեկը խնդրեց միջամտել, ինչը և արվեց։ Ռուսաստանի դերը հենց տարածաշրջանում ազդեցություն ունենալու հետաքրքրությամբ է պայմանավորված»,- ասաց Թևան Պողոսյանը։

Видеомост Ереван – Москва – Баку на тему: «Перспективы российского посредничества в решении Нагорно-Карабахского конфликта» - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքագետները հակամարտության կարգավորման ուղիներ են առաջարկում

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ադրբեջանական կողմը համաձայն է անգամ մոնիթորինգի, բայց դրա համար առաջ է քաշում ԼՂ տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման նախապայմանը։

«Ադրբեջանը համաձայն է, որ շփման գծում մոնիթորինգ իրականացվի, բայց ոչ այն բանի համար, որ կոնսերվացվի առկա իրավիճակը, այլ միայն օկուպացված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման դեպքում։ Իսկ այս ստատուս քվոն ամրագրել ոչ ոքի չի հաջողվի»,- ասաց Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։

Հայկական կողմի ներկայացուցիչների համոզմամբ, Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար Ադրբեջանը պետք է նախ ճանաչի ԼՂ-ի 25-ամյա անկախ պետականությունը, ապա այդ երկրի հետ նստի բանակցային սեղանի շուրջ։ Հայկական կողմի այս առաջարկը, սակայն, հունից հանեց քննարկման ադրբեջանցի մասնակիցներին։

«Երբ հայկական կողմն ասում է, որ առաջին հերթին պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նա խոսում է այն մասին, որ Ղարաբաղը պետք է անջատվի Ադրբեջանից ու միանա Հայաստանին և դեռ «միջանցք» կոչվող տարածքի հետ միասին։ Նման բան երբեք չի լինի»,- հայտարարեց Ռասիմ Մուսաբեկովը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ 22 տարի շարունակ Ադրբեջանից միայն ռազմական հռետորաբանություն է հնչել և պատերազմի քաղաքականության հեղինակը հենց ադրբեջանական կողմն է, որն այսօր էլ հրաժարվում է բանակցություններ վարել հանուն խաղաղ կարգավորման։

«Զինվելու քաղաքականությունը, սպառազինությունների մրցավազքն առաջարկել է Ադրբեջանը։ Դա ձեր քաղաքականությունն է և դա աղետալի է և՛ ձեր, և՛ մեր, և՛ ամբողջ տարածաշրջանի համար»,- նշեց Խոսրով Հարությունյանը` հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման ռազմական ուղու մասին պաշտոնապես հայտարարել է ոչ թե Հայաստանը կամ Ղարաբաղը, այլ` Ադրբեջանը։

«Ադրբեջանը չի թաքցնում դա, այլ հայտարարում է` ես սպառազինվում են բացառապես այդ նպատակով։ Հակամարտության լուծումը տեսնում է բացառապես այդ տարբերակով` կամ ԼՂ-ի 88թ.-ի կարգավիճակի վերադարձ կամ պատերազմ»,- նշեց նա։

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց նաև, որ ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր հրավիրեց Հայաստանում ներկայացված ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպաններին ու հայտարարեց, որ ժամանակն է հստակ հսկողություն սահմանել հակամարտության շփման գծում` մոնիթորինգի, արբանյակային հսկողության ու հետաքննության միջոցով և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորություններն ավելացնելով։

«Եվ ես ուզում եմ հիշեցնել իմ ադրբեջանցի գործընկերներին, որ այս առաջարկություններն առաջին անգամ չեն հնչեցվում, դրանք նախկինում էլ են հնչել, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շուրթերից։ Բայց ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է անգամ ընդունել այդ առաջարկությունները»,- ասաց Հարությունյանը։

Видеомост Ереван – Москва – Баку на тему: «Перспективы российского посредничества в решении Нагорно-Карабахского конфликта» - Sputnik Արմենիա
Պատգամավոր. նոր խաղաղարար բնույթի ջանքեր են հարկավոր Ղարաբաղի հարցի լուծման համար

Քննարկմանը մասնակցող ադրբեջանցի բանախոսները երևանյան գրասենյակից հնչող առաջարկներին ի պատասխան սկսեցին անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին` արդարացնելով 94թ.-ի սեփական պարտությունը։

«1994թ.-ին Հայաստանն օգտվեց Ադրբեջանի ժամանակավոր թուլությունից, քաոսից և հաղթեց պատերազմում, բայց իրավիճակն այս 22 տարում փոխվել է։ Այդ ժամանակահատվածում Հայաստանը կորցրել է իր բնակչության 1.5 միլիոնը, որոնք փախել են այն երկրից, որն անվերջ փորձում է պահանջներ ներկայացնել հարևաններին։ Ադրբեջանը նույն ժամանակում նույն 1.5 միլիոնով աճել է։ Եթե այն ժամանակ Հայաստանը Ադրբեջանը տնտեսության 60%-ն էր կազմում, այսօր տնտեսական գերազանցությունը Հայաստանի նկատմամբ 6 անգամ շատ է։ Եթե այս ամենին ավելացնենք նաև փոխված ռազմական բալանսը, ապա հույսերը, թե հնարավոր է վերադառնալ 94թ,-ի դրությանը, ուղղակի պատրանք է»,- հայտարարեց Ռասիմ Մուսաբեկովը։

Ի պատասխան պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հիշեցրեց այս տարիների ընթացքում Ադրբեջանի մի քանի այլ, իրական ձեռքբերումների մասին։

«Ադրբեջանը չեմպիոն է նաև այլ հարցերում, օրինակ` կոռուպցիայում, մարդու իրավունքների ոտնահարման, մարդկանց գլուխները կտրողներին հերոսի կոչումներ տալու ասպարեզում»,- նշեց ՀՀ ԱԺ պատգամավորը` միաժամանակ կոչ անելով չփորձել պատմական խնդիրներ քննարկել, քանի որ մեր երկրի պատմությունն այնքան հին է, որ դժվար է մեկ տեսակապի ընթացքում ներկայացնել. անգամ հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջը` Հայոց ցեղասպանությունը, պատմականորեն ավելի հին է, քան Ադրբեջանը։

 

Լրահոս
0