00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռլինի և Անկարայի հարաբերությունները կարող են փչանալ Հայոց ցեղասպանության պատճառով

© Sputnik / Савельев Виталий / Անցնել մեդիապահոցБундестаг
Бундестаг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարծում է, որ բունդեսթագում հունիսի 2-ին ծրագրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունն անհեթեթ է։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Եթե բունդեսթագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կփչանան, ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դա կասկածից դուրս է, սակայն մենք դա չենք ցանկանում», — նշել է վարչապետը։

Бундестаг - Sputnik Արմենիա
Բեռլինի և Անկարայի հարաբերությունները կարող են փչանալ Հայոց ցեղասպանության պատճառով

Նա հույս է հայտնել, որ բունդեսթագը քվեարկության ժամանակ հաշվի կառնի գերմանական քաղաքացիություն ունեցող 3.5 մլն էթնիկ թուրքերի կարծիքը։

«Սակայն ի՞նչ է կատարվելու, եթե որոշումն ընդունվի։ Բացարձակ ոչինչ։ Անցյալում նման որոշումներ ընդունվել են մի շարք երկրներում։ Մեզ համար դա գործողություն է, որն օրենքի ուժ չունի», — ասաց վարչապետը։ 

Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան այս քվեարկությունը անհեթեթ է համարում։

«Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին… Մենք գիտենք, որ նրանք, ովքեր ցանկանում են Թուրքիային մեղադրել, լավ մտադրություններ չունեն։ Բաց և հստակ հայտարարում ենք ամբողջ աշխարհին, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք այս հարցի վերաբերյալ, թող բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացվեն։ Թող բացահայտվեն յուրաքանչյուր երկրի սխալները։ Սակայն դա պետք է պատմաբաններն անեն։ Պատմական թեման քաղաքականության առարկա դարձնել, այդ թվում ներքին, արմատապես սխալ է», — հայտնել է Յըլդըրըմը։

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0