ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ԱՄՆ Թեքսաս նահանգի Շուգար քաղաքում սելֆիի արձան է տեղադրվել, հայտնում է Mashable-ը:
Արձանը երկու աղջիկներ են, որոնք բջջային հեռախոսով լուսանկարվում են: Արձանը տեղադրվել է քաղաքային իշխանության շենքի դիմաց:
Սելֆիի արձանը խիստ քննադատության է ենթարկվել հասարակության կողմից: Շատերը կարծում են, որ դա հարկատուների փողերի անտեղի վատնում է, սակայն իրականում արձանը նվիրել է քաղաքի բնակիչներից մեկը: Մյուսներին էլ դուր չի եկել արձանի կոնցեպցիան:
Քաղաքային իշխանությունները նշել են, որ սելֆիի արձանը 10 արձաններից բաղկացած հավաքածուի մի մասն է, և արձանի տեղադրման ու վայրի հետ կապված առարկություններ չեն եղել: