ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց հունգարացի Վայդա Լազարնեի հետ: Մարիա Կուրսովան զիջեց մրցակցին: Միավորը կիսեց նաև Լիլիթ Գալոյանը, իսկ ընթացիկ առաջնությունից առաջին հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Վերջինս առավելության հասավ Ռեգինա Նարվայի նկատմամբ:
Այժմ Լիլիթ Մկրտչյանն ունի 3,5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: