ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները: