00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծանոթ դեմքեր» կամ Հայաստանի առաջին PR մրցանակի հաղթողները

© Sputnik / Ani LiparityanВручение первой PR-премии Армении
Вручение первой PR-премии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջին անգամ ամփոփվել են տարբեր ընկերությունների և պետական հաստատությունների PR գործունեության արդյունքները, ինչպես նաև գնահատվել երկրի լավագույն հասարակական գործիչները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի առաջին ազգային PR մրցանակաբաշխությունն անցկացվեց Երևանում, հայտարարվեցին հաղթողները 13 անվանակարգերում։

Հանդիսավոր միջոցառմանը հավաքվել էին տարբեր պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Բոլորի տրամադրությունը շատ բարձր էր, հավաքվածները սպասում էին մրցանակաբաշխության արդյունքներին։

Բոլորին հայտնի է, որ այս կամ այն ընկերության, կազմակերպության PR աշխատանքից կախված է ոչ միայն իրենց ապագան։ Եթե հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, օրինակ, երկրի պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվության ճիշտ մատուցումից, տարածումից կախված է մի ամբողջ պետության անվտանգությունը։

Ի վերջո տարբեր PR ծառայությունների ճիշտ աշխատանքից կախված է երկրի վարկանիշը։ Հատկանշական է, որ տարվա իմիջային PR է ճանաչվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը։

Մինչ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության նվագախումբը, դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, տարբեր ստեղծագործություններ էր կատարում, կոստյումով տղամարդիկ և գեղեցիկ զգեստներով կանայք քննարկում էին բուն միջոցառումը` գուշակելով, թե ով է լինելու մյուս հաջողակը, ով տուն կտանի հաղթանակը։

© Sputnik / Ani Liparityan Հայաստանի առաջին ազգային PR մրցանակաբաշխությունը
Вручение первой PR-премии Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի առաջին ազգային PR մրցանակաբաշխությունը

Հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին PR մրցանակաբաշխության հաղթողները և մրցանակակիրները` 13 անվանակարգում։

Տարվա մամուլի քարտուղար անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը։

© Photo : RazmInfoԱրծրուն Հովհաննիսյան
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյան

Տարվա հրապարակային գործիչ դարձավ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Հայաստանի նախկին կրթության և գիտության նախարար, իսկ այժմ գրող և հեռուստահաղորդավար Արմեն Աշոտյանը։ Տարվա քաղաքական գործիչ անվանակարգին արժանացավ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Տարվա իրադարձություն անվանակարգում հաղթող ճանաչվեց «Wake up The Souls» շրջագայության շրջանակում Երևանում System Of a Down ռոք-խմբի համերգը։ Իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց 2015 թվականի հայկական բրենդ։ Հատուկ մրցանակների արժանացան տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ու մյուսները։

Мартакертский район, обстрелянный Азербайджанскими ВС. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊՆ–ն ներկայացրել է արկակոծված բնակավայրերի լուսանկարները

Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակակիրներն ընտրվել էին հանրային կապերի ոլորտում անցկացված ուսումնասիրության արդյունքում։ Ուսումնասիրությանը մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, ինչպես նաև 7 ֆոկուս խումբ։

Ամենամյա ազգային «Հայկական PR մրցանակաբաշխությունը» նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին` նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը։

Լրահոս
0