00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսպանացի գրող. Ազատ ժամանակս նվիրել եմ ոչ թե կնոջս, այլ Հայոց ցեղասպանությանը

© Sputnik / Gohar SargsyanГонсало Гуарче
Гонсало Гуарче - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսպանացի գրող ու ճարտարապետ Գոնսալո Գուարչեն կյանքի 71 տարիների ամենամեծ ձեռքբերումը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում իր գործունեությունն է համարում։ Գուարչեն երեքշաբթի այցելեց ԵՊՀ և հանդիպեց ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. Գոնսալե Գուարչեն հայերով հետաքրքրվել ու հայերին ճանաչել է Վիլյամ Սարոյանի «Իմ անունն Արամ է» գրքի շնորհիվ։ Դրա համար էլ Երևան ոտք դնելուն պես լուսանկարվել է Սարոյանի արձանի մոտ, բռնել ձեռքն ու խոսել հետը։

«Հավատացեք` ինչ-որ բան զգացի, նա էլ էր ուզում իմ ձեռքը սեղմել, ինչ-որ բան պատմել։ Իմ հարաբերությունը հայ աշխարհի հետ սկսվեց այն օրը, երբ մի անխոնջ ընթերցող ինձ տվեց կարդալու մի գիրք, որը կոչվում էր «Իմ անունն Արամ է»»,-պատմեց Գուարչեն։

© Sputnik / Gohar SargsyanԳոնսալո Գուարչեն Երևանում
Гонсало Гуарче в Ереване - Sputnik Արմենիա
Գոնսալո Գուարչեն Երևանում

Իսպանացին այնքան սիրեց հայերին, որ նույն զգացմունքը փոխանցեց իր ընտանիքին։ Նրա խոսքով` իրենց հոգիներում երկվություն է առաջացել` իսպանացի են ու միաժամանակ հայ։

«Աշխատանքի բերումով համագործակցում եմ ամերիկյան «IBM» ընկերության հետ, ու մի անգամ, երբ այնտեղ էի, ստուգեցին իմ գենն ու եկան այն եզրահանգման, որ իմ նախնիներն անցել են Հայաստանով»,-պատմեց նա։

Գուարչեն հեղինակ է 28 գրական-գեղարվեստական ստեղծագործության, որոնցում խոր վրդովմունք ու ընդվզում է արտահայտում ցեղասպանությունների, պատերազմների և բռնապետությունների դեմ։ Նա դատապարտել է նաև Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրագործված ոճիրը։ Հայ ժողովրդին նվիրված նրա եռագրությունը բաղկացած է «Հայկական տոհմածառ», «Հայկական կտակ» և «Սպիտակ լեռը» մասերից։ Այն հարցին, թե ինչու նրան հետաքրքրեց ցեղասպանության թեման, Գուարչեն պատասխանեց` որովհետև դա արդար հարց է։

«Այս երկիրը շատ է տառապել պատմության ընթացքում, նա դիմացել է ամենասարսափելի վայրագությունների, բայց հայերը շարունակում են մնալ միացյալ ժողովուրդ։ Նրանք, ովքեր իրագործեցին այդ ոճիրը, ցանկացան ջնջել աշխարհի երեսից հայերին, բայց փաստորեն արեցին բոլորովին հակառակը, հիմա ցեղասպանությունը ճանաչվում է ամբողջ աշխարհում, շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին իմ նկատմամբ արտահայտած սիրուց ու հարգանքից, իմ արածն ավազի մի հատիկ է»,-ասաց Գուարչեն։

Գրողը հատուկ շնորհակալություն հայտնեց իր կնոջը, քանի որ վերջին 20 տարիներին իր ամբողջ ժամանակը նվիրել է ոչ թե նրան, այլ հայ ժողովրդին։

«Նա համբերատար սպասել է` երբ կվերջացնեմ հերթական գիրքը ցեղասպանության մասին։ Ես կարծում եմ, որ մեկը, ով թափանցում է այդ թեմայի խորքը, դրանով զբաղվում է ամբողջ կյանքում»,- ավելացրեց նա։

Այսօր Գուարչեն Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գիրք է գրում։ Նրա խոսքով` գիրքը կցնցի մարդկանց։ Նա ասաց, որ երբեք չի վախեցել իրեն ուղղված սպառնալիքներից. իր գործը շարունակելու է մինչև վերջ։

Լրահոս
0