00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը խոստովանեց` կատարում է իր ամենածանր պարտականություններից մեկը

© presidentՊարգևատրման արարողության ժամանակ
Պարգևատրման արարողության ժամանակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հետմահու պետական բարձրագույն պարգևներ հանձնեց

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքը սկսեց խոստովանությամբ՝ սա հոգեբանորեն իր ամենածանր պարտականություններից է, որ պարբերաբար կատարում է։ Նախագահի խոսքով՝ պատճառն այն է, որ ամենաթանկ ու սիրելի պարգևատրվողները մեզ հետ չեն։

«Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն»,- ասաց Սերժ Սարգսյանը։

© presidentՊարգևատրման արարողության ժամանակ
Պարգևատրման արարողության ժամանակ - Sputnik Արմենիա
Պարգևատրման արարողության ժամանակ

Նախագահի խոսքով` նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը։

«Սիրելի՛ պարգևատրվողներ, ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով»,-ասաց նախագահ Սարգսյանը։

Պարգևատրման արարողությունից հետո զրուցեցինք Մարտակերտում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ծնողների հետ։ Նրան նույնպես արիության մեդալ է շնորհվել: Սլոյանի ծնողները հայտնեցին, որ միայն հպարտ են իրենց զավակով, քանի որ Քյարամն իր անձնվեր քայլով ցույց տվեց՝ ինչ է հայրենասիրությունը։

«Ես լացով եմ ճանապարհել նրան բանակ, բայց ինձ ասում էր`մամ, չնեղվես։ Միշտ զանգում էր, այդ չարաբաստիկ օրն էլ զանգեց ու ասեց, որ պոստում է։ Ասեց` շատ լավ եմ, ուրախ եմ, ոչ մի բանի մասին չմտածես»,- պատմեց Քյարամ Սլոյանի մայրը։

© Sputnik / Асатур ЕсаянцՔյարամ Սլոյանի մայրը
Քյարամ Սլոյանի մայրը - Sputnik Արմենիա
Քյարամ Սլոյանի մայրը

Պարգևատրման արարողոթյունից հետո նախագահ Սարգսյանը ներկաներին հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներին խնդրել է մոտենալ զոհված զինծառայողների ծնողներին, ծանոթանալ նրանց հետ։ Կուրսանտները պետք է կապ հաստատեն նրանց հետ ու ծառայության ամբողջ ընթացքում լինեն ընտանիքների կողքին։

«Ես ծանոթացել եմ զոհված պահեստազորային Վազգեն Հարությունյանի ընտանիքի հետ։ Պետք է փորձեմ այնպես անել, որ ընտանիքի անդամների բացն ինչ-որ կերպ լրացնեմ, բայց չեմ էլ կարծում, որ դա միանշանակ ինձ կհաջողվի»,- ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Վարդան Մարտիրոսյանը։

Նախագահի հորդորի համաձայն՝ կուրսանտները պետք է կապող օղակ հանդիսանան զոհված զինծառայողների ընտանիքների ու բանակի միջև։

© presidentՀՀ նախագահը հանձնել է մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները
ՀՀ նախագահը հանձնել է մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը հանձնել է մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները
Լրահոս
0