ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Նախօրեին Երևանում ինքնահրկիզված Համլետ Մելիքյանը երեկոյան ժամը 8–ին հիվանդանոցում մահացել է, այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Նշենք, որ մայիսի 26-ին` ժամը 00.43-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել էր տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: